Երբ մեր տները ապօրինի խուզարկություններ էին անում Գևորգ Պետրոսյանի եղբոր պատվերով ձեզնից որևէ մեկը մարդու իրավունքներից չխոսեց.Մարինա Պողոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Երբ մեր տները ապօրինի խուզարկություններ էին անում Գևորգ Պետրոսյանի եղբոր պատվերով ձեզնից որևէ մեկը մարդու իրավունքներից չխոսեց. Մարինա Պողոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հուժկու պատասխանը ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝

«Երբ տարիներով մեր ու մեր հարազատները տները ապօրինի խուզարկություններ էին անում ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դատախազ եղբոր պատվերով ձեզնից որևէ մեկը մարդու իրավունքներից չխոսեց հարգելիս?չեմ չարախնդում հավատացեք , ուղակի բումերանգը ցավոտ է վերադառնում։»

Հիշեցնենք, որ քիչ առաջ Ազգային Ժողովի ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքի էջում գրառում էր արել, որ քննիչը իր ԱԺ աշխատասենյակը խուզարկելու իրավունք է ստացել։

Ն. Զոհրաբյանի գրառումը ստորև՝

«Հարգելի՛ հայրենակիցներ,

քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։ Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։


Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։
Սա այլեւս խելագարություն է սիրելի հայրենակիցներ։»

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*