Երբ խոսում եմ ազգային միասնականության մասին, նկատի ունեմ հենց այսպիսի իրավիճակները․․․Նարեկ Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ամեն անգամ, երբ խոսում եմ ազգային հանդուրժողականության և միասնականության մասին, որպես տեսլական՝ նկատի ունեմ հենց այսպիսի իրավիճակները, երբ խիստ անհրաժեշտ է լինում լինել մեկ բռունցք՝ անկախ քաղաքական, բիզնես, կրիմինալ կամ պաշտոնից ելնող շահերից։

Մոսկվայում ադրբեջանցի հրեա գործարարը փորձել է մեծ վնաս տալ հայ ներկրողներին՝ թույլ չտալով խոշոր շուկայում վաճառել հայկական ծիրան։

Եվ ի՞նչ․․․

Մի քանի ժամում Ռուսաստանի տարբեր շրջաններից Մոսկվա են ժամանել բազմաթիվ հայեր ու իրենց հնարավորությունների սահմաններում գնել հայկական ծիրանը։ Այնքան են գնել, որ մի շարք մարդկանց էլ արդեն բաժին չի հասել։

Հիշեցնենք, որ երեկ հայկական մրգերով ու բանջարեղեններով բերնավորոված շուրջ 50 ֆուռի արգելել էին մուտք գործել Մոսկվայում գործող Ֆուդ- Սիթի, որի սեփականատերը հարևան երկրի ներկայացուցիչ է։ Համացանցում խնդրանք-կոչ էր հայտնվել մոսկվայաբնակ ու հարակից շրջանների հայությանը՝ գնալ և տեղում բեռնատարներից գնել մրգերը, հատկապես ծիրանը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*