Երբեք մի դադարեք լավ մարդ լինել, եթե շրջապատում չար մարդիկ շատ են | HAVASTI.info

Երբեք մի դադարեք լավ մարդ լինել, եթե շրջապատում չար մարդիկ շատ են

Մեր աշխարհը լի է հակասություններով, ամենուր կարելի է տեսնել սևն ու սպիտակը, գեղեցիկն ու տգեղը, ուժն ու թուլությունը, չարն ու բարին։ Մարդիկ, չգիտես ինչու, փորձում են նվաստացնել քեզ՝ իրենց սեփական բարդությունների պատճառով: Հիշեք. վատ մարդիկ տխուր մարդիկ են: Թույլ մի տվեք, որ նրանք գողանան ձեր ուրախությունը

Բացասական մարդիկ չեն կարողանա ձեզ զրկել ձեր բարությունից, եթե վճռականորեն որոշեք բարի մնալ ու բարի լինել բոլորի հետ:Եվ երբեք մի զղջացեք, որ լավ մարդ եք, նույնիսկ եթե ձեր ջանքերը ոչ ոքի համար տեսանելի չեն: Կգա ժամանակը, երբ ձեր բարի գործերը կնկատվեն և կպարգևատրվեն: Բոլորս ինչ-որ չափով փոխվում ենք, երբ դժվարություններ ենք ունենում։

Փոխվեք այնպես, որ դուք ավելի իմաստուն դառնաք և լիարժեք կյանքով ապրեք: Հավատացեք բարությանը և մի դադարեք լավ մարդ լինել։ Հիշեք․ բումերանգի օրենքը գործում է բոլորի համար և յուրաքանչյուրին վերադառնում է այն, ինչ տալիս է շրջապատին։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *