«Եվս 1 փաստ, որ Բաքուն կազմակերպում է տարբեր երկրներում հայ-ադրբեջանական բախումներ». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը պաշտոնական մակարդակով շարունակում է խրախուսել աշխարհում ադրբեջանական սփյուռքի հակահայկական գործունեությունը։
     Բաքվի բռնապետի վերահսկողության տակ գնտվող քարոզչամեքենաները հիմա էլ ակտիվորեն լուսաբանում, հետևաբար տեղեկացնում են, որ Կանադայում տեղի են ունենում բողոքի ակցիաներ «ընդդեմ հայկական ագրեսիայի»։
     Այնուհետև, լուսաբանելով արդեն մեկնարկված ակցիաները, հայտնում են, որ մասնակիցները պահանջում են միջազգային հանրությունից, որպեսզի ազդեն Հայաստանի վրա և Հայաստանը «դուրս գա օկուպացված» տարածքներից, այլապես «կդիմեն ուժի»։
     Սա ևս մեկ փաստ, որ պաշտոնական Բաքուն խրախուսում, ավելի ճիշտ՝ կազմակերպում է աշխարհի տարբեր երկրներում հայ-ադրբեջանական բախումներ»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*