«Ես և քույրս մեր բնակարաններն ենք ուզում բանկում գրավադրել, որ այդ գումարը վճարենք». Լևոն Քոչարյան | HAVASTI.info

«Ես և քույրս մեր բնակարաններն ենք ուզում բանկում գրավադրել, որ այդ գումարը վճարենք». Լևոն Քոչարյան

Ռ․ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով գրավի չափին, ասել է․ «Իհարկե, գրավի չափը շոկային էր, բայց դե, ամեն դեպքում, ուրախ եմ որոշման համար այնքանով, որ գումարը մուտքագրելուց հետո հայրս դրսում կլինի՝ ազատության մեջ»։

Հարցին՝ ձեզ համար 2 մլրդ դրամը խոշո՞ր գումար է, պատասխանել է․ «Իհարկե, խոշոր գումար է, ինձ թվում է՝ 2 մլրդ դրամը բոլորի համար է խոշոր գումար, ներառյալ նաև մեզ համար։ Այն, ինչ դատարանում ներկայացրել են փաստաբանները, ես և քույրս մեր բնակարաններն ենք ուզում բանկում գրավադրել, հիմա այդ պրոցեսի մեջ ենք, որ դրա դիմաց ինչ-որ գումար ստանանք, որ այդ գումարը վճարենք։ Իսկ մնացած մասով, ինչպես գրասենյակն է հայտարարություն տարածել, երեկ ուղղակի մի քանի ժամվա մեջ բազմաթիվ մարդիկ զանգեցին, պատրաստակամություն հայտնեցին, ու հիմա այդ պրոցեսն է գնում»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *