Ես ունեմ ընկեր եւ չեմ ուզում՝ ինձ ամեն անգամ ամուսնացնեք. Նազենի Հովհաննիսյան | HAVASTI.info

Ես ունեմ ընկեր եւ չեմ ուզում՝ ինձ ամեն անգամ ամուսնացնեք. Նազենի Հովհաննիսյան

Ես ունեմ ընկեր եւ չեմ ուզում՝ ինձ ամեն անգամ ամուսնացնեք. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը՝ «Ինստամերկ» նախագծի եթերներից մեկի ժամանակ, որի հյուրը Դիանա Մալենկոն էր, հետեւորդներից մեկը հարցրեց՝ արդյոք Նազենին կընդունի գյուղացու ամուսնության առաջարկը:

Որքան էլ հարցը տարօրինակ թվաց, ամեն դեպում Նազենին պատասխանեց. «Ինչո՞ւ եք մտածում, որ ամուսնության առաջարկն ընդունելիս պետք է հաշվի առնեմ՝ գյուղացի է, թե քաղաքացի: Նախ ես հաշվի եմ առնում իմ սրտի կանչը, եւ երկրորդ՝ կներեք, ունեմ ընկեր եւ չեմ ուզում, որ ինձ ամեն անգամ ամուսնացնեք»:

Կին-տղամարդ փոխհարաբերությունների թեման այս հարցից հետո շարունակվեց Նազենիի եւ Դիանայի զրույցում, եւ նա եւս մեկ անգամ ակնարկեց, որ ընտրյալ ունի: Նազենիի հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ գերի Դիանայի սերնդակից աղջիկներին, Դիանան պատասխանեց.

«Թվային աշխարհը եւ կանանց ինքնուրույն լինելը մեծ հետք է թողել իմ սերնդակիցների անձնական կյանքի վրա. օրինակ՝ եթե փողոցում մեքենաս փչանա, ես ավելի արագ կկողմնորոշվեմ եւ կլուծեմ խդիրը, քան եթե զանգեմ ընկերոջս, խնդրեմ, որ նա կարգավորի այդ հարցը»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *