Ես ճանաչում եմ Ռոբերտ Քոչարյանին եւ հպարտ եմ, որ նա եղել է մեր երկրի նախագահը․ Էրիկ

Երգիչ Էրիկ Կարապետյանի անունը  հայտնվել է այն մշակութային գործիչների անունների ցանկում, ովքեր հանդես էին եկել ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։ Սակայն երգիչը զարմացած է և նշել է, որ անձամբ չի տեսել այդ հայտարարությունը և չգիտի թե ինչպես է այն հրապարակվել։

«Ես չեմ տեսել այդ հայտարարությունը, չգիտեմ ոնց է հրապարակվել: Ես գիտեմ, որ իմ անունը կա այդ ցանկում, ես չգիտեմ ոնց է հրապարակվել, որ դրան արձագանքեմ»

Այն հարցին, թե ինչու՞ է որոշել միանալ այդ հայտարարությանը, Էրիկ Կարապետյանը պատասխանել է այսպես. «: Ես ճանաչում եմ Ռոբերտ Քոչարյանին եւ հպարտ եմ, որ նա եղել է մեր երկրի նախագահը»: Էրիկը նաև անդրադարձել է այն հարցին, որ ամեն քաղաքացի իրավունք ունի ունենալ իր կարծիքը և չի կարելի թշնամանալ մարդու հետ, եթե նա քեզ հետ համակարծիք չէ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*