
ԱԺ «Բարգավաճ Հայստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կոչ է անում բաց տարածքներում ամառվա տապին դիմակ չկրել: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի ընկերներ…

Արդեն բավարար են բժիշկների հիմնավորումները՝ առ այն, որ դիմակ կրելը, մանավանդ ամառվա տապին, ուղղակի սպանում է մարդկանց՝ չունենալով համավարակի կանխման գործում որևէ էական նշանակություն:

Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ բաց տարածքներում համատարած կերպով չկրել դիմակ:

Թե դրանից ում բիզնեսը կտուժի, չգիտեմ, բայց ժողովրդի առողջությունը կշահի…»:
Оставить комментарий