Ես աշխատում էի այդ ռեստորանում որպես ավագ բարմեն. hիշում եմ, որ երեք ժամվա համար ռեստորանին վճարվել է մեկ միլիոն դրամ

Գիտեք այս ուշ ժամին դիտեցի Նաիրա Զոհրաբյանի ամպագոռգոռ ելույթը և … ուղղակի ապշած մնացի։ Ճիշտ են ասում էլի, որ սուտ ասելը լավ ստացվի, պետք է առաջնահերթ դու ինքդ հավատաս քո ստին… Նայում և հիշում էի 2018 թվականի սեպտեմբեր ամսվա Նորք-Մարաշում գտնվող «Տեսարան» ռեստորանի «Բարգավաճ կուսակցության» առաջադրված քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի քարոզարշավի օրվա ավարտը։

Ես աշխատում էի այդ ռեստորանում որպես ավագ բարմեն։ Հիշում եմ, որ երեք ժամվա համար ռեստորանին վճարվել է մեկ միլիոն դրամ։ Հիշում եմ, որ երբ որ Նաիրա Զոհրաբյանը մուտք գործեց ռեստորան իր «թիմով» հանդերձ, ես մեջից ահագին մարդ ճանաչեցի, որոնք որ բացարձակ կապ չունեին ոչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ , ոչ էլ քաղաքականության հետ առհասարակ!

Բնականաբար ինձ մոտ հարցեր առաջացան և ես հարցրեցի, թե ինչ կապ ունեն իրենք այդ քարոզչական «թիմում»! Սկզբից չէին ուզում ասել, բայց հետո խոստովանեցին, որ օրեկան իրենց վճարվում է 10.000 դրամ քայլելու և «Նաիրա քաղաքապետ» գոռգոռալու համար։

Եվ հիմա ես տեսնում եմ, որ այս տիկինը, ով որ անգամ մի հոգի մարդ չուներ իր կողքին, որը որ անշահախնդիր կգար և կքայլեր իր հետ, հելնում է և խոսում է, որ իրենք իրենց կուսակցությունով հանդերձ երբեք ոչ մի կապ չեն ունեցել ընտրակաշառք բաժանելու հետ կապված!

Տիկին Զոհրաբյան , Հայաստանը շատ փոքր երկիր է, որ Գագիկ Ծառուկյանի պես մարդը հնարավորություն ունենա որևէ բան անի և երկար ժամանակ դա թաքուն պահի!

Դրա համար կոչ եմ անում Ձեզ չխայտառակել ինքներդ ձեզ, քանի որ կան մարդիկ, ովքեր որ կարող են ցուցմունք տալ, որ ականատես են եղել ձեր «թիմի» ոգևորվածության պատճառի մասով!!!

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*