«Ենթադրենք՝ ինչ-որ մեկի պապը կռվել է Հայկական լեգեոնում՝ գերմանացիների կողմից, դա որևէ հայի համար ինչի՞ է խնդիր». Հրանտ Տեր-Աբրահամյան | HAVASTI.info

«Ենթադրենք՝ ինչ-որ մեկի պապը կռվել է Հայկական լեգեոնում՝ գերմանացիների կողմից, դա որևէ հայի համար ինչի՞ է խնդիր». Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հերթական անգամ պտտեցնում են Նիկոլի պապու՝ իբր գերմանացիների կողմից կռվելու թեման:

Ինձ այս թեմայում մի բան է մենակ հետաքրքիր: Ենթադրենք ինչ-որ մեկի պապը կռվել է Հայկական լեգեոնում՝ գերմանացիների կողմից: Դա որևէ հայի համար ինչի՞ է խնդիր: Կարող եմ հասկանալ, որ դա խնդիր է, ասենք, ռուսի համար: Չնայած ռուսները հայերից շատ են կռվել Գերմանիայի կողմից: Բաց դա մի կողմ՝ հայկական տեսակետից ո՞րն է խնդիրը:

Ես կարող եմ շատ երկար գրել այդ թեմայով, ու մի օր գուցե գրեմ: Բայց կարճ ասեմ՝ ո՛վ կռվել է Հայկական Լեգեոնում լավ է արել: Նիկոլի կեղծ պապը լինի, թե Պողոս-Պետրոսի իրական տատը: Լավ ա արել կռվել է՝ էդպես է ճիշտ համարել:

Հայկական լեգեոնը հակահայկական կազմակերպություն չէր, որ հայերով սա կոմպրոմատ համարենք: Եթե դրսին ենք ուզում իրար վրա կոմպրոմատ անել դա այլ հարց, դա կարա աշխատի, բայց հայերիս մեջ գերմանացու կոմղից, թե ռուսի կողմից կռվելը կոմպրոմատի թեմա չէ:

Բայց….
     Եթե ինչ որ մեկի համար թեմա է կարևոր չէ ինչ հիմնավորմամբ, ապա պետք է լինել հետևողական: Ուրեմն, դուք նախ պետք է դավաճան համարեք Նժդեհին, Դրոյին և շատ այլ անվանի գործիչներին՝ Արտաշես Աբեղյանին, Աբրահամ Գյուլխանդանյանին և այլոց, որոնք աշխատել են գերմանացիների հետ այդ տարիներին: Եթե չեք անում դա, ուրեմն, ազնիվ չեք: Բաց ասեք, որ Նժդեհի ու Դրոյի հետ խնդիր ունեք: Սա վերաբերվում է նաև նրանց, ով գեներալ Վլասովի ա անունն է տալիս որպես դավաճանի հոմանիշ: Հայկական կոնտեսքստում ի՞նչ կապ ունի Վլասովը: Ասենք՝ Նժդեհ, Դրո, եթե հետևողական եք:

Իսկ իրականությունն այն է, որ ի տարբերություն Առաջին Համաշխարհայինի, երբ հայերը միակողմանի կողմնորոշվեցին դեպի Անտանտ՝ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա և արյունքում ստացանք 1915 թիվ, Երկրորդ Համաշխարհայինում հազիվ այնքան քաղաքական խելք ունեցան, որ ուժերը բաշխեցին երկու ճամբարում էլ: Ու առնվազն փրկվեց Եվրոպայում ապրող տասնյակ հազարավոր հայերի կյանքը: Էլ չասած, որ «զապաս» տարբերակ ունեցանք՝ Գերմանիայի հաղթանակի համար, ոչ թե 18 թվի նման:

Ուրեմն, ով հայ ժողովորդին խաբում է, թե նրա փրկություն այս կամ այն արտաքին կողմնորոշումն է, ով ասում է, որ մեծ տերոթյունների բախման ժամանակ հայ ժողովուրդը պետք է միակողմանի կողմնորոշվի, նա հայ ժողովորդի «թնդանոթի միս» լինելու կողմնակիցն է: Հայ ժողովուրդը կողմ չունի մեծ տերությունների կռվում:

Աստված լուսավորի Երկրորդ Համաշխարհայինում զոհված բոլոր, անխտիր բոլոր հայերի հոգիները՝ անկախ նրանից թե որ կոմղից են զոհվել:
     Աստված լուսավորի Գերմանիայի կողմից կռված ու հանուն Հայաստանի զոհված բոլոր հայ լեգեոնականների հոգիները:

Հ.Գ. Բովանդակային քննարկման մեջ էս թեմայի մեջ չեմ կարողանա մտնել այս պահին: Մի օր, եթե ավելի մանրասման գրեմ, այդ դեպքում գուցե անեմ»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *