Եղբորս տունը ինչո՞ւ ամայացրեցիք, հայրական օջախիս ծուխն ինչո՞ւ մարեցիք | HAVASTI.info

Եղբորս տունը ինչո՞ւ ամայացրեցիք, հայրական օջախիս ծուխն ինչո՞ւ մարեցիք

Հմայակ Հովհաննիսյանն այսօր սենսացիոն հայտարարություն էր արել այն մասին, որ Գ. Ծառուկայնի որդին ներքաշված է Ջիվան Հարությունյանի մшհվան գործի մեջ: Նա ասել էր, որ Ջիվանը իրենց կուսակցի և Կոտայքի մարզային գրասենյակի ղեկավարի թոռն էր:

Համցանցում տարածվել է Ջիվանի հորաքրոջ՝ Նազիկ Հարությունյանի հուզիչ գրառումը: Նազիկը գրել էր, որ Ծառուկյանի այսօրվա ելույթի ժամանակ նա շարունակաբար զղջման կամ ափսոսանքի նշույլ է փնտրել, սակայն չի գտել:

Ն. Հարությունյանը գրել է, որ ինքը բժշկուհի է: Նա զարմանում է, թե ինչպես կարելի է արդարություն պահանջել, հայտարարել, որ պայքարում են արդարության կամ կեղծիքի դեմ:

Ն. Հարությունյանը հռետորական հարցեր է ուղղել Գ. Ծառուկյանին՝ նշելով, որ նա և իր որդին շարունակաբար ճնշել են իրենց, իրենց գերդաստանի երիտասարդներին: Ն. Հարությունյանը հույս է հայտնել, որ նոր Հայաստանը դառնալու է օրենքի գերակայության երկիր:

Ն. Հարությունյանը բազմաթիվ հետաքրքիր իրողությունների մասին է խոսել, որոնց մանրամասնորեն կարող եք ծանոթանալ կցված հրապարակման մեջ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *