Ելակների սառեցման եղանակ, որի դեպքում դրանք կարող են շատ երկար պահպանվել | HAVASTI.info

Ելակների սառեցման եղանակ, որի դեպքում դրանք կարող են շատ երկար պահպանվել

Ելակների սառեցման եղանակ, որի դեպքում դրանք կարող են շատ երկար պահպանվել:
Ինչպե՞ս սառեցնել ելակները: Թվում էր, թե ոչինչ բարդ բան չկա, բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:

Հարևանուհիս սառեցնում է աշխարհի ամենահիասքանչ ելակները: Ձմռանն այն մնում է այնքան բուրավետ և համեղ, որ անհնար է չգայթակղվել դրանց տեսքից: Ես, նույնպես սկսել եմ այս եղանակով սառեցնել: Ուզում եմ, որ դուք նույնպես ձմռան համեղ ու թարմ ելակ ունենաք, այնպես որ ահա բաղադրատոմսը:

Ելակների սառեցման լավագույն եղանակը

Ելակների սառեցման եղանակ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • ելակ
  • շաքարավազ
  • միանգամյա տոպրակներ
  • ցանկալի է` քառակուսի աման
Ելակների սառեցման լավագույն եղանակը

Ելակների սառեցման եղանակ. Պատրաստման ձևը

  1. Լվանալ ելակները: Անհրաժեշտ է լվանալ բաժիններով և արագ, որպեսզի պտուղները ջուրը չկլանեն:
    Լվանալուց հետո դնել թղթի սրբիչի վրա, 20 րոպե թողնել, որպեսզի ջուրը քամվի և մի փոքր չորանան:
  2. Այնուհետև հեռացրեք գլխիկները ելակի վրայից, կտրեք յուրաքանչյուրը մեջտեղից:
  3. Քառակուսի տարայի մեջ դնել միանգամյա տոպրակը, դրա մեջ շարել պտուղներն առաջին շերտով` կտրվածքը վերև, լավ շաղ տալ շաքարավազով, այնուհետև շարել երկրորդ շերտը` կտրվածքով ներքև:
  4. Արդյունքում ստացվում է կարծես ամբողջական ելակ:
  5. Նորից վերևում լավ շաղ տալ շաքարավազ:
  6. Տարան լցվելուց հետո տոպրակը զգուշորեն ծածկել և կապել: Ավարտելուց հետո դնել սառնարանում: Մի քանի օր հետո հանել տարաներից տոպրակները և արդեն այդ կերպ շարել սառցախցիկում: Ստացվում են հարմար տեղավորվող քառակուսի փաթեթներով բաժիններ: Դա ձեզ հնարավորություն կտա խնայել սառցարանի տարածքը, քանի որ դրանք հնարավորինս մոտ կշարվեն միմյանց կողքի:

Ահա այսպիսի պարզ հնարքով կարող եք սառեցնել ելակ, և ձեռքի տակ ունենակ այն ամբողջ տարին:

Ելակների սառեցման լավագույն եղանակը

Սառեցված ելակը պատրաստ է, կարող եք վայելել:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *