Ելակի ցուկատ. Անհավանական համեղ, նուրբ ու քաղցր

Ելակի ցուկատ. Անհավանական համեղ, նուրբ ու քաղցր պտուղներ, որոնք հաճույքի գագաթնակետը կլինեն քաղցրասերների համար:
Այս դեպքում արդեն կոնֆետի կամ այլ քաղցրավենիքի կարիք չեք զգա:

Այսօր մենք պատրաստելու ենք համեղ և շատ նուրբ ելակի ցուկատ: Սա շատ համեղ է ստացվում, այնպես որ կարելի է պատրաստել ու ձմռանը զարմացնել հյուրերին:

Եթե դեռ չեք փորձել սա, բայց համացանցում հանդիպել եք նմանատիպ բաղադրատոմսերի, ապա նշենք, որ դրանք չեն կարող համեմատվել այս տարբերակի հետ:

Ելակի ցուկատ. Անհավանական համեղ, նուրբ ու քաղցր

Ելակի ցուկատ. Բաղադրիչները

  • 1 կգ ելակ
  • 800-900 գ շաքար
  • կիտրոնաթթվի մի պտղունց

Ելակի ցուկատ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Վերցնել միջին չափի ելակներ, և ընտրել միայն ամուր հատապտուղները: Լվանալ հոսող ջրի տակ և միայն դրանից հետո հանել պոչիկները:
  2. Վերցնել մի մեծ աման, որպեսզի դրա մեջ այնուհետև հարմար լինի պատրաստել ելակի ցուկատները:
  3. Լցնել շաքարավազը մի մեծ ամանի մեջ և վրան ջուր լցնել:
  4. Թող օշարակը եփվի, և շաքարը ամբողջությամբ լուծվի: Այնուհետև ավելացնել կիտրոնաթթու և լցնել ելակները:
  5. Ընկղմեք բոլոր հատապտուղները, որպեսզի բոլոր ելակներն օշարակի մեջ լինեն:
Ելակի ժելե թթվասերով.

  1. Մի քանի րոպե եփել և հեռացնել կրակից, մինչև օշարակն ամբողջությամբ սառչի:
  2. Հանել բոլոր հատապտուղները և օշարակը կրկին հասցնել եռման:
  3. Նորից լցնել եռացրած օշարակի մեջ հատապտուղները և հասցնել եռման միջին կրակի վրա:
  4. Անջատեք նորից և թող սառչի: Կրկին անել նույն գործողությունը, քամել օշարակը (բայց եփել ավելի երկար ժամանակ, որ թանձրանա մինչև մուրաբայի աստիճան):
  5. Կրկին լցնել հատապտուղներն օշարակի մեջ, եռացնել և թող կրկին սառչի:
Ելակների սառեցման լավագույն եղանակը

  1. Հանել հատապտուղները և շարել սկուտեղի կամ ջեռոցի տապակի վրա: Զգուշորեն վերցրեք հատապտուղները գդալով, որ չճզմվեն:
  2. Այժմ ելակի ցուկատը պետք է չորանա: Դա կարելի է անել ջեռոցում. 35-40 ջերմաստիճանում: Ժամանակ առ ժամանակ հատապտուղներ շրջել, որ համաչափ չորանան:
  3. Կամ պարզապես կարող եք այն չորացնել պատուհանի գոգին `ժամանակ առ ժամանակ շրջելով պտուղները, որպեսզի ելակները հավասարաչափ չորանան:
  4. Պատուհանի վրա նրանք չորանում են 4 օրում: Մի ծուլացեք, պատրաստեք: Արժե դրա համար ջանքեր գործադրել: Համեղ չիր է ստացվում:

Ելակի ցուկատը պատրաստ է:

Բարի ախորժակ

Հնարավոր է նաև հետաքրքիր ելակի մուրաբայի պատրաստման այս տարերակը

Ելակի Մուրաբա կոնյակով առանց եփելու Ելակը ??

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*