
Իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանն Աժ արտահերթ նիստի ժամանակ հետաքրքրվեց. «Եթե չպիտի լսեինք Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, ապա ինչո՞ւ էինք դիմում»:
Ի պատասխան՝ հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանն ասաց. «Իրականում մենք հենց էդ կարծիքով ենք առաջնորդվում: Եթե համեմատեք փետրվարի 6-ին հանրաքվեի դրված նախագիծը և այսօր խորհրդարանի քննարկմանը ներկայացված նախագիծը, կտեսնեք, որ էական տարբերություն կա: Այսինքն՝ հենց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաշվի առնելով, մենք այս նախաձեռնությունն ենք ներկայացրել»:
Оставить комментарий