Եթե դուք Ծառուկյան եք, ուրեմն 2008-ի մարտի մեկին մարդասպանների և տեռորիսնտերի հենարանն եք եղել

Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եթե դուք բոլորդ Ծառուկյան եք, ուրեմն դուք բոլորդ եկեղեցու բակում ռուս կանանց եք բռնաբարել։ Եթե դուք բոլորդ Ծառուկյան եք, բռնաբարելուց հետո կանանց ոսկյա մատանիները գողացել եք։ Եթե դուք բոլորդ Ծառուկյան եք, ուրեմն փողի դիմաց ընտրողի ձայն եք առել։ Եթե դուք բոլորդ Ծառուկյան եք, ուրեմն կյանքում գիրք չեք կարդացել ու ի վիճակի չեք թեկուզ մի գրագետ նախադասություն կազմել։

Եթե դուք բոլորդ Ծառուկյան եք, ուրեմն ձեր բոլորի կենսագրության 90 տոկոսը հորինած փաստեր են։ Եթե դուք Ծառուկյան եք, ուրեմն 2008-ի մարտի մեկին մարդասպանների և տեռորիսնտերի հենարանն եք եղել և հաճույքով ստացել ու վայելել եք մարտի մեկի 10 զոհերի արյան ձեր բաժինը։

Եթե դուք Ծառուկյան եք, ուրեմն սերմ գողացող մկան պես գողացել եք պետության պահուստները, իսկ գողացածի կես տոկոսով «բարեգործություն» արել, որը սեփական հեռուստահալիքով ցուցադրել եք օրը 24 ժամ տասը տարի շարունակ։

Եվ վերջապես եթե դուք Ծառուկյան եք, ապա քաղաքական պայմանավորվածության ավարտին ասել եք. «Հետ կանգնողը բոզի տղա ա» և հաջորդ օրն իսկ հետ եք կանգնել։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*