Եթե Աստված երեխա է տալիս, ուրեմն տալիս է նաև երեխային պահելու համար ուժ և հնարավորություն: Անյայի պատմությունը

Անյային վերջերս եեմ հանդիպել: Ավելի քան 10 տարի առաջ նույն ընկերությունում մենք միասին ենք աշխատել: Այդ ժամանակ նրա կյանքում  դասական պատմություն տեղի ունեցավ: Աղքատ ընտանիքից  այդ երիտասարդ աղջիկը հանդիպեց մի հարուստ, շփացած  պատանու: Սեր, պայծառ սիրավեպ, ավտոմեքենայով զբոսանքներ: Իսկ  հետո պարզվեց, որ հղի  է:

Հայրիկն ասաց, որ ինքն այդ գործում չկա  և չի պատրաստվում երեխային ճանաչել: Հապշտապ  մեկնեց մեկ այլ քաղաք՝ կրթություն ստանալու: Անյան, որ այդ ժամանակ 23 տարեկան էր, որոշեց ծննդաբերել:

Ծնողները հեռու էին ապրում,  ինքը՝  վարձակալած  բնակարանում, բավականին համեստ աշխատավարձով: Իհա՛րկե, ինչով  կարողանում էինք,  օգնում էինք: Մի փոքր գումար հավաքեցինք, տվեցինք որոշ իրեր, մանկասայլակ գներ: Հետագայում ես հեռացա աշխատանքից, և այլևս կապ չպահպանեցի:

Եվ ահա, այդքան ժամանակ անց խանութում պատահաբար հանդիպեցի Անյային: Նա քայլում էր գեղեցկուհի դստեր հետ, ով համարյա նրա հասակին էր:

Անյան պատմեց, որ սկզբում շատ դժվար էր: Մինչ խնամում էր նորածնին,  կատարում էր ցանկացած աշխատանք.  պատվերով գրում  էր կուրսային աշխատանքներ, տանը հավաքում էր դեկորատիվ հավաքածուներ և միաժամանակ խնամում հարևանի երեխային: Նա չի ցանկանում լսել երեխայի հոր մասին, և նա երբեք էլ չի  հայտնվել իր կյանքում:

Հետո աղջիկը հաճախեց մանկապարտեզ և Աննայի գործը մի քիչ հեշտացավ: Անյան կրկին իր  մասնագիտությամբ աշխատանք ստացավ, այժմ նա արդեն մի ընկերությունում ֆինանսների գծով վարչության պետ  է:

Մոտ հինգ տարի առաջ  հանդիպեց մի լավ երիտասարդի, նա երեխային բավականաչափ լավ է վերաբերում: Արդեն երեք տարի է, ինչ ամուսնացած են և այժմ մտածում են  էլի  երեխաներ ունենալու  մասին:

Երբ լսեցի այս պատմությունը,  անմիջապես հիշեցի այն նախադասությունը, որով վերնագրել  էի:

Տարիներ առաջ տատիկս, ով  ծնվել էր դեռ պատերազմից առաջ, ասել է. «Եթե Աստված քեզ երեխա է տվել, ուրեմն երեխային պահելու հնարավորություն էլ  կտա: Մի կտոր հաց կտա և այն ամենը, ինչ  անհրաժեշտ  է»:

Ես շատ եմ հարգում այնպիսի ուժեղ կանանց, ինչպիսին  Անյան է: Որոշում կայացրեց, պատասխանատվություն ստանձնեց, մարդուն կյանք տվեց:

Ստացվեց ժամանակակից այսպիսի տարբերակ՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում»: Դժվար է պատկերացնել, թե որքան ծանր  էր այդ անորոշությունը նրա համար: Բայց նա լրացուցիչ էլ էր վաստակում: Եվ ասում է, որ տվյալ փուլում կյանքն ինքն է բերել անհրաժեշտ  մարդկանց: Երկար ժամանակ հարևանը լրացուցիչ վճարում էր նրան՝ իր դպրոցահասակ երեխայի կողքին մնալու համար: Դրա հետ մեկտեղ  անընդհատ տարբեր իրեր էր տալիս:

Աշխատանքի ժամանակ լավ ֆինանսական օգնություն են ցուցաբերել: Հետո կամաց-կամաց ամեն ինչ հեշտացավ: Չէ՞ որ Անյայի կողքին է  իր ամենամտերիմ ընկերը` դուստրը:

Ուղղակի ևս մեկ անգամ ուզում եմ արտահայտել հարգանքս այնպիսի կանանց, ինչպիսին Անյան է: Նրանք ուժեղ են, համարձակ, նրանք գիտեն սիրել:

Կյանքն ամեն ինչ իր տեղն  է դնում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*