«Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի՝ պարտվելու է»․ Վաղարշակ Հարությունյան

«Եթե Ադրբեջանը փորձի սկսել պատերազմ, ապա նա պարտվելու է, որովհետև մենք ունենք այնպիսի միջոցներ, որոնք ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի ողջ տնտեսական ներուժը։ Իրենք շատ լավ դա պատկերացնում են, բայց այնպիսի քաղաքականություն են որդեգրել, ըստ որի՝ դա այդպես չէ, և դա էլ բերում է այսպիսի հակամարտությունների, զինադադարի ռեժիմի խատման»,- այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Ադրբեջանը նույնիսկ չի էլ խուսափում ասելուց, որ՝ այո՛, մենք պատրաստվում ենք պատերազմի, մենք սադրանքներ ենք կազմակերպում սահմանին։ Նրանք կոպտորեն խախտում են այն զինադադարը, որն ստորագրվել է 1994-ի մայիսի 16-ին․ սա խոսում է այն մասին, որ նրանք անընդունելի են համարում միջազգային փաստաթղթերը, պայմանագրերը»,- նկատել է նախկին նախարարը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*