«Դուք էլ փորձեիք վախեցնել ինձ». գլխավոր դատախազը՝ Արման Աբովյանին | HAVASTI.info

«Դուք էլ փորձեիք վախեցնել ինձ». գլխավոր դատախազը՝ Արման Աբովյանին

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց, թե արդյոք իրեն չե՞ն վախեցրել, որ մասնակցի Գագիկ Ծառուկյանին առնչվող գործին. «Սա Ձեր կամավո՞ր ընտրությունն է մասնակցել այս ցիրկին»,- հարցրեց Աբովյանը:

Ի պատասխան Դավթյանն ասաց. «Եթե մտածում եք՝ կարող ա վախեցնելն ազդած լինի, Դուք էլ փորձեիք վախեցնել: Կարող ա մի բան դուրս գար: Ուրեմն, ինձ ոչ ոք չի կարող վախեցնել: ՀՀ օրենքները և Սահմանադրությունը գլխավոր դաըախազին տվել են այնքան գործիք, ուժ ու պատասխանատվություն, որ երբեմն ուղիղ չի նայում, թե ում ա հետապնդում ինքը»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *