Դդմիկով աղցան. Այս նուրբ ուտեստը կզովացնի և կհագեցնի ձեզ ամառվա շոգին | HAVASTI.info

Դդմիկով աղցան. Այս նուրբ ուտեստը կզովացնի և կհագեցնի ձեզ ամառվա շոգին

Դդմիկով աղցան. Այս նուրբ ուտեստը կզովացնի և կհագեցնի ձեզ ամառվա շոգին: Դդմիկով աղցանը դուր կգա բոլորին: Բուրավետ, հյութեղ նախուտեստը շատ համեղ է և ամենակարևորը` այն պատրաստվում է պարզ և հեշտությամբ: Դուք կարող եք ուտել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում, դրանից ուտեստի համը չի վատանում: Անպայման փորձեք մի անգամ, և վստահ ենք, որ կսկսեք շատ հաճախ պատրաստել այն:

Դդմիկով աղցան. Մեզ պետք կլինի

  • Դդմիկ 1-2 հատ
  • Մեղր 1 թեյի գդալ
  • Սոյայի սոուս 1-2 ճաշի գդալ
  • Կիտրոնի հյութ 2 թեյի գդալ
  • Բուսական յուղ 1-2 ճաշի գդալ
  • 2 պճեղ սխտոր
  • Ընկույզ (թակած) — 2 թեյի գդալ
  • Կանաչիներ` մաղադանոս և սամիթ
  • Աղը ըստ համտեսի
Դդմիկով աղցան

Դդմիկով աղցան. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  1. Վերցնել երիտասարդ դդմիկ և կտրում դրանք շերտերով, աղ անում և խառնում: Թող այդպես մնա 10 րոպե:
  2. Երբ նշված ժամանակն անցնի` հեռացնել ամբողջ ավելացած հեղուկը, որը առաջացել է ամանի մեջ: Դդմիկները տարածել թղթե անձեռոցիկի վրա, ապա ծածկել մեկ այլ անձեռոցիկով և լավ չորացնում:
  3. Լցնել տապակի մի քիչ բուսական յուղ, տաքացնել և լցնել դդմիկը դրա վրա: Տապակել միջին ջերմության վրա, մինչև բաց ոսկեգույնը, ապա տեղափոխել աղցանի ամանի մեջ:
  4. Միևնույն ժամանակ պատրաստել սոուսը. Դրա համար փոքրիկ ամանի մեջ խառնել մեղր, սոյայի սոուս, կիտրոնի հյութ, բուսական յուղ և ճզմած սխտոր, լավ խառնել ամեն ինչ մանրակրկիտորեն:
  5. Լցնել սոուսը տապակած դդմիկի վրա: Վրան լցնել մանրացված ընկույզը և մանր կտրատած կանաչիները, կրկին խառնել:
Դդմիկով աղցան

Դդմիկով աղցանը պատրաստ է: Կարող եք անմիջապես մատուցել, բայց ավելի լավ է թույլ տալ, որ աղցանը լավ թրմվի, և մի քանի ժամ անց այն կդառնա ավելի համեղ: Անպայման պատրաստեք, ձեզ և ձեր ընկերներին իսկապես դուր կգա:

Բարի ախորժակ:

Պատրաստում ենք Շատ Պարզ և Համեղ Դդմիկով Աղցան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *