Դատարանն արգելանք է դրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կնոջ գույքի վրա․ | HAVASTI.info

Դատարանն արգելանք է դրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կնոջ գույքի վրա․

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գևորգ Գրիգորյանը հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու հայցով  03.04.2020թ.դիմել էր դատարան՝ ընդդեմ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու։

Հիշեցնենք, որ նման հայցի պատճառ կամ առիթ էր դարձել «Հրապարակ»-ի հոդվածը, որում ներկայացվել էր, որ Մարիամ Պահլավունին Գևորգ Գրիգորյանի մասին ասել էր․ «Առանց դրա էլ բոլորը գիտեն ում շունն ա»։

Իսկ Գևորգ Գրիգորյանն էլ նախ պարետից պահանջել էր ներողություն խնդրել կնոջ փոխարեն, ապա այն չստանալով՝ դիմել էր դատարան։

Ս․թ․ ապրիլի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Թորոսյանը, Գրիգորյանի հայցադիմումը հետ էր վերադարձրել կից փաստաթղթերի անբավարարության պատճառով։ Սակայն պահանջվող փաստաթղթերը լրացվելուց հետո, հայցն ընդունվել է, և բավարարել է Գրիգորյանի փաստաբանի միջնորդությունը հայցագնի՝ 1․000․000 ՀՀ դրամի չափով  արգելանք դրել Մարիամ Պահլավունուն պատկանող գույքի վրա։

Աղբյուրի հաղորդմամբ՝ դատաքննության օրը դեռ նշանակված չէ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *