Դատախազությունը կբողոքարկի Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը. ՀԺ

Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը.

«Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը»,- ասել է նա:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*