«Դատախազն ԱԺ-ին այլ ձևակերպումով արարք է ներկայացրել, դատարանին՝ այլ». Ծառուկյանի պաշտպան | HAVASTI.info

«Դատախազն ԱԺ-ին այլ ձևակերպումով արարք է ներկայացրել, դատարանին՝ այլ». Ծառուկյանի պաշտպան

«ԱԺ ներկայացված միջնորդության բովանդակության մեջ ձևակերպված արարքը խիստ էական տարբերվում է այն արարքից, որը ներկայացվել է դատարան»- այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Պաշտպանը խիստ կարևոր է որակել այդ հանգամանքը. «Երբ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնում Ազգային ժողով, պետք է հիմնավորի, որ, այո՛, այս արարքի պարագայում անձին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն կա։ Բայց պարզվում է, որ այլ ձևակերպումներով ստանում են համաձայնություն, իսկ դատարան են ներկայացնում այլ ձևակերպմամբ արարք», — ասաց Երեմ Սարգսյանը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *