Դավիթ Տոնոյանի դեմ քրեական գործ է հարուցվել | HAVASTI.info

Դավիթ Տոնոյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ այլ պաշտոնատար անձանց դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործը հարուցվել է պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա։

Զինվորական քննչական կայազորային 4-րդ վարչությունում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով ( Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը, դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը )։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *