
Հնարավոր չէ գոնե մեկ անգամ չպատրաստել այս խաչապուրուց. այնքան համեղ և ախորժելի է, որ բառերն ավելորդ են

Բաղադրատոմս երեք խաչապուրիների համար
Բաղադրիչներ՝
- Կեֆիր 1 լ
- աղ 1 թ գդ
- սոդա 1,5 թ գդ
- ալյուր 650-750 գր
- պանիր սուլուգուն 1 կգ
- ձվի դեղնուց 3 հատ ( ամեն ձուն մեկ լիստի համար)
- արևածաղկի յուղ 5 ճ գդ
- կարագ 45 գր
Պատրաստման եղանակը
Տան ջերմատիճանի կեֆիրին ավելացնել աղը և սոդան խառնել և թողնել 5 րոպե, որպեսզի բաղադրիչների խառնուրդը ամբողջությամբ կատարվի:
Այնուհետև կեֆիրին ավելացնում ենք ալյուրը և խառնում ենք խմորը: Այն չպետք է լինի ոչ շատ պինդ, ոչ էլ շատ թույլ: Վերջում ավելացնում ենք բուսական յուղը և ևս մեկ անգամ խառնում:
Թողնում ենք խմորը հանգստանալու մոտ 20 րոպե.
Այդ ընթացքում անհրաժեշտ է քերիչով անցկացբնել սուլուգունի պանիրը և բաժանել երկու մասի: Շատ մասը միջուկն է, իսկ փոքր մասը՝ վրան լցնելու համար: Ըստ ցանկության աղում պանիրը:
Խմորը բաժանում ենք երեք մասի:
Բացում ենք խմորը մեջտեղի մասում լցնում ենք պանրով արդեն պատրաստի միջուկը և խմորը կողքերից հավաքում և ծածկում ենք:
Խաչապուրին դնում ենք տաք ջեռոցում՝ մեջտեղում փոքրիկ փոս անելով: Վրան քսում ենք մեկ դեղնուցը և մեջտեղի հատվածում լցնում պանիրը: Թխում ենք մինչև վարդագույն տեսք ստանալը: Ես 7 րոպեից արդեն հանեցի:
Իսկ վերջում արդեն պատրաստի խաչապուրու վրա քսում ենք կարագը:
Եթե շատ եք սիրում խաչապուրի, ապա ձեզ դուր կգա նաև այս հեշտ ու հարմար եղանակը, որ ներկայացված է տեսանյութում.
Բարի ախորժակ
Оставить комментарий