«Գնում են դրսից տղա բերելու տրամաբանությամբ՝ լինի Բրյուսելից, թե Մոսկվայից. չի ստացվելու». Ալեն Սիմոնյան

«Դա պարոն Թովմասյանի և նրան մերձ տարբեր լրատվամիջոցների և գործիչների ցանկությունն է՝ այդ փոթորիկը մի բաժակ ջրում ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամն է, երբ որ գնում են դրսից մեր վրա տղա բերելու տրամաբանությամբ՝ լինի դա Բրյուսելից, թե Մոսկվայից, կարծես թե չի ստացվում, չի էլ ստացվելու»,- անդրադառնալով ՄԻԵԴ-ի երեկվա որոշմանը, այսօր լրագրողի հարցին պատասխանեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ի կողմից մերժվել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ նախկին 3 դատավորների պահանջը՝ հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառելու և սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու մասին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*