Գյումրիում կարկուտը լցվել է մարդկանց տուն. բացառիկ կադրեր

Այսօրվա Գյումրվա անձրևն ու կարկուտն աննախադեպ երևույթ էր: Այն, ինչի վերածվել էր քաղաքը հուլիսյան այս օրը, աներևակայելի էր նույնիսկ պատկերացնելը:

Անձրևաջրերի ու առատ կարկուտի տեղատարափի տակ մնացած մեքենաների մեջ գտնվող անձանց փրկարարական ներկայացուցիչները արտակարգ պայմաններում, լաստերով ու հատուկ միջոցներով են կարողացել տեղափոխել:

Իմքայլական պատգամավորներից Կարեն Սարուխանյանը նոր կադրեր է հանրայնացրել իր էջում, թե ինչպես է կարկուտը լցվել մարդկանց տուն՝ ավերելով տունը:

Այսպիսի աննախադեպ փաստ թերևս նույնիսկ ֆիլմերում է դժվար պատկերացնելը, սակայն հանրայնացված կադրերը փաստում են, որ տեղեկությունն իրապես համապատասխանում է իսկությանը:

Կ. Սարուխանյանի հանրայնացրած լուսանկարներում գյումրեցիների տունն է՝ կարկուտից ու առատ անձրևից չորս ժամ անց: Հայտնի է, որ այս տունը գտնվում է Ղարիբջանյան փողոցում:

Կարկուտի կույտերը քաղաքային փողոցներում և տներում սառցաբեկորներ են հիշեցնում: Կ. Սարուխանյանը նաև ուղիղեթերային միացմամբ ցույց է տվել, թե ինչպես են բնակիչները տնից դուրս հանում կարտուկի սառցաբեկորները:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*