Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում՝ ննջասենյակում տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ի դին: Աղբյուրի տեղեկություններով՝ նա ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում և այս պահին քննարկվում է դեպքով Շիրակի մարզի քննչական վարչությունն է զբաղվելու, թե ռազմաբազայի ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*