«Գեներալը հաստատվեց». Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ նախկին մամուլի խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեներալը հաստատվեց…»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցի ադրբեջանական տիրույթում լուրեր են շրջանառվում, որ ադրբեջանական կողմից զոհվել են գեներալ-մայոր ու գնդապետ:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրաշալի լուր

Ոչնչացվել է ադրբեջանական 3-րդ կորպուսի շտաբի պետ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը (General-mayor Həşimov Polad şəhid olub)։

Հ. Գ. Սա հենց այն ուղղությունն է, որտեղ ընթանում են ակտիվ գործողություններ»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*