Գագիկ Ծառուկյանի մասով փակ գաղտնի քվեարկության արդյունքները. բացառիկ | HAVASTI.info

Գագիկ Ծառուկյանի մասով փակ գաղտնի քվեարկության արդյունքները. բացառիկ

Այսօր վաղ առավոտից խորհրդարանում քննարկվում էր ՀՀ  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առա ջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Իմ քայլ»-ում բոլորը կողմ են քվեարկել դատախազության միջնորդություններին: Մեր տեղեկություններով, քիչ անց Աժ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը կհայտնի, որ կողմ 87 ձայն է  ստացվել:

Նշենք, որ իշխող ուժից բացակա են եղել Սասուն Միքայելյանն ու Թագուհի Թովմասյանը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ Միքայելյանը վատառողջ է, իսկ Թագուհի Թովմասյանն էլ բացակա է հարգելի պատճառով՝ հղիության և ծննդաբերության արձակուրդում է: Այսպիով, իմքայլական պատգամավորների հետ միասին կողմ է քվեարկել նաև Արման Բաբաջանյանը:

Հավելենք, որ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել, իսկ որոշման ընդունման համար բավարար էր 67 ձայնը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *