Գագիկ Ծառուկյանին վերաբերող բռնաբարության գործի նյութերը հրապարակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել | HAVASTI.info

Գագիկ Ծառուկյանին վերաբերող բռնաբարության գործի նյութերը հրապարակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող բռնաբարության գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը, տարածելը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Նրա փոխանցմամբ՝ քրեական գործն ուղարկվել է ՔԿ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *