Գագիկ Ծառուկյանին այս պահին մեղադրանք են առաջադրում. պաշտպան | HAVASTI.info

Գագիկ Ծառուկյանին այս պահին մեղադրանք են առաջադրում. պաշտպան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այս պահին մեղադրանք են առաջադրում:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Սմբատ Մինասյանը`նշելով, որ այդ գործընթացը դեռ չի ավարտվել, հետեւաբար դեռ չի ներկայացվել նաեւ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն:

Մեր տեղեկություններով, սակայն, կալանավորելու միջնորդությունն արդեն ներկայացվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:

Պաշտպանը նշեց, որ այս պահին քննչական գործողությունների մեջ են եւ ավարտից հետո հանդես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը այսօր համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագրին: Դրա վերաբերյալ ելույթ նաեւ ինքը`Ծառուկյանը, ասելով, որ կատարված գործընթացները հազիվ 1-2 ամիս տեւեն, եւ զուր տեղը հերոսացնում են իրեն: ԱԺ նիստի ողջ ընթացքում ԲՀԿ-ի աջակիցները բողոքի ակցիա իրականացրեցին եւ պարբերաբար բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժիններ: Վերջին տվյալներով`ժամը 20:40-ի դրությամբ, բերման ենթարվածների թիվը 177 է: Նրանք բոլորը ազատ են արձակվել:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *