Գագիկ Ծառուկյանին այսօր չեն թողնի, ԱԺ նախագահին արդեն զգուշացրել են

Արդեն գրել էինք, որ չի բացառվում՝ Ազգային ժողովը վաղը քննարկի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդեն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին զգուշացրել են, որ վաղը առավոտյան կարող է նման նիստ գումարվել և այդպիսի հարց քննարկվել։

Բացի այդ, մենք տեղեկացանք, որ Գագիկ Ծառուկյանին այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքից բաց չեն թողնի։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից նրա առանձնատանը, կուսակցության մի քանի գրասենյակներում և նրան պատկանող տարածքներում խուզարկություններ են և երկու տարբեր քրեական գործեր են հարուցվել, մեկը կապված ընտրությունների հետ, մյուսն էլ՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*