Գագիկ Ծառուկյանը ձերբակալված չէ․ նա քիչ անց դուրս կգա

Քիչ անց Գագիկ Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից։ Այս մասին հայտնում է փաստաբան Նարեկ Ալոյանը։

«Համառոտ հիմնական հարցերի մասին․

1․Գագիկ Ծառուկյանը ձերբակալված չէ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը կարող է ձերբակալվել Ազգային ժողովի համաձայնությամբ (նման համաձայնություն առկա չէ), կամ հանցագործության կատարման պահին (նման փաստական հիմք առկա չէ), հետևաբար Գագիկ Ծառուկյանի ձերբակալման իրավական հիմքերը բացակայում են։

2․ Հարցաքննության տևողության մասին Հարցաքննության տևողությունը մեկ օրվա մեջ չի կարող գերազանցել 8 ժամը՝ հարցաքննվող անձին ԱՌՆՎԱԶՆ մեկ ժամ ընդմիջում տրամադրելու պայմանով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205․1 հոդվածի 1-ին և 2-րդ մասեր)։

3․ Գագիկ Ծառուկյանի կապի դուրս չգալու մասին Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն գործով կանչված վկաները, մինչև հարցաքննության ավարտը, հաղորդակցություն չունենան միմյանց հետ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 3-րդ մաս): Այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը սահմանափակված չէ և քիչ անց նա դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից»,- հայտնում է նա։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*