Բուլղարական պղպեղ ձմռան համար

Բուլղարական պղպեղ ձմռան համար. Ամբողջական վիճակում պահածոյացվող այս պղպեղը կարող եք օգտագործել տարբեր ուտեստներ պատրաստելիս, կամ հենց այս վիճակում:
Մենք ուզում ենք կիսվել այս հիանալի հիանալի բաղադրատոմսով, որը տարբեր իրավիճակներում ձեզ օգնության կհասնի: Այս եղանակով պատրաստված պղպեղը թթու համ չունի: Եվ երբ ձմռանը դրանք բացեք կթվա թե պղպեղները բոլորովին թարմ է: Պահպանեք այս բաղադրատոմսը:

ուլղարական պղպեղ ձմռան համար. Բաղադրությունը

3 լ բանկայի համար պետք է

  • քաղցր բուլղարական պղպեղ
  • 1 ճաշի գդալ աղ (վերցնել մեծ)
  • կիտրոնաթթու — 1 թեյի գդալ
  • ջուր
Բուլղարական պղպեղ

Բուլղարական պղպեղ ձմռան համար.
Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Մաքրել սերմերը և ցողունները պղպեղից: Մի կտրատեք պղպեղը, պարզապես թեթևակի ներս սեղմեք պոչը և հանել սերմերը:
  2. Պղպեղը լցնել կաթսայի մեջ: Լցնել դրա վրա եռացրած ջուրը, թողնել 5 րոպե, հետո ջուրը դատարկել, նորից եռացնել և կրկին լցնել պղպեղի վրա:
  3. Այժմ պղպեղը լցնել բանկաների մեջ, որոնք բնականաբար պետք է նախապես ստերիլիզացված լինեն:
    Հիմա պղպեղի վրա կրկին ջուր ենք լցնում, որ պարզ լինի, թե ինչքան աղ և կիտրոնաթթու է պետք ավելացնել: Քամել ջրի ավելցուկը:
  4. 3 լիտր պղպեղով լցված բանկայի մեջ մոտ 1,5 լիտր ջուր է լցվում:
  5. Այժմ ավելացնել աղ և կիտրոնաթթու (հիմք ընդունելով` 3 լիտր բանկային 1 ճաշի գդալ աղ և 1 թեյի կիտրոնաթթու):
  6. Եռանցնել մարինադը և լցնել պղպեղի վրա: Կափարիչներով փակել բանկաները, շրջեցին դրանք գլխիվայր և փաթաթել դրանք:
  7. Երբ բանկաներն արդեն սառն են, դրանք շարել մառանում պահեստավորման համար:
    Ձմռանը բացեք բանկաները և վայելեք համեղ պղպեղը:
Բուլղարական պղպեղ

Բուլղարական պղպեղը ձմռան համար պատրաստ է:

Բարի ախորժակ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*