
Նախաճաշը պիտի սննդարար ու հագեցնող լինի: Օրվա սկզբին պետք է օրգանիզմը սնել անհրաժեշտ նյութերով, որ չկորցնենք առույգությունը: Շատ հետաքրքիր ու յուրատեսակ նախաճաշի բաղարատոմս ենք առաջարկում՝ «Ձվածեղը պոմիդորներում»:

Բաղադրիչներ 4 բաժնի համար
- 4 պոմիդոր
- 4 ձու
- 80 գր խոզապուխտ
- 4 ճյուղիկ սամիթ կամ կանաչ սոխ
- աղ, պղպեղ ըստ ճաշակի
- բուսական յուղ, կամ կարագ
Պատրաստման եղանակը
- Պոմիդորները լվանալ, չորացնել: Յուրաքանչյուրի վերևի մասը կտրել, զգուշորեն, գդալով հանել պտղամիսը, ներսի մասը մի թեթև աղ անել, կարագ կամ յուղ քսել:
- Ջեռոցի տապակը յուղապատել, վրան շարել պոմիդորները: Խոզապուխտը մանր կտրատել: Պոմիդորներից յուրաքանչյուրի մեջ լցնել մի փոքր, վրան կոտրել մի ձու, աշխատելով չվնասել դեղնուցը, աղ ու պղպեղ անել:
- Ջեռոցը տաքացնել մինչև 180 °С և պոմիդորները դնել 20 րոպեով: Մատուցելիս վրան կտրատած կանաչի լցնել:
Աշխարհի Ամենաարագ և Համեղ Ընթրիքը Հաշված րոպեների ընթացքում
Оставить комментарий