
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության ծավալած գործունեությունը քննելու համար հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը ասել է. «Խնդիրը զուտ քաղաքական դիվիդենտներ շահելն է վիրուսի հիման վրա: Եթե էդպես էին մտածում, հավաք անելս ո՞րն էր, էն որ գոռում էին` «Ծառուկյան, Ծառուկյան»: դրանից հետո քանի՞ մարդ վարակվեց: Սա աբսուրդ ա, աբսուրդ»:


ՀՀ ընդդիմադիր դաշտի մասին էլ ԱԺ փոխխոսնակն ասել է. «Շատ աղավաղված է ընդդիմության մասը, քանի որ այն իներցիոն բնույթ կրեց…: Ես վստահ եմ, որ հետագայում շատ հնարավոր է, որ մենք այդ երկու դերակատարներին` ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին, չունենանք Ազգային ժողովում, եթե իրենք այսպես շարունակեն»:
Оставить комментарий