«Բիլայն»-ի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ

«Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՀԾԿՀ գրասենյակի դիմաց: Նրանք դեմ են արտահայտվում «Թիմ» ՍՊԸ-ի և «Բիլայն»-ի գործարքին: Աշխատակիցներն իրենց աշխատանքը կորցնելու մտավախություն ունեն։

Հիշեցնենք՝ ՏՄՊՊՀ նիստում այսօր որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնեմասի ձեռքբերման միջոցով: «Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել»,- գրել է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*