
Բացահայտվել են ԲՀԿ-ական ֆեյքերն ու նրանց գաղտնի նամակագրությունները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ fip.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է թվով 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվներ` ֆեյքեր, համացանցում բարձր սատարում ունենալու տպավորություն ստեղծելու նպատակով։
Այս ֆեյքերը կառավարել են ԲՀԿ-ին կից երիտասարդական մի շարք կազմակերպությունների անդամներ՝ մեկ անձը 5 ֆեյք սկզբունքով։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փաստերի ստուգման թիմի անդամներից մեկին հաջողվել է «աշխատանքի անցնել» այդ կառույցներից մեկում, ինչի արդյունքում մենք կարողացել ենք պարզել այն ամենը, ինչը կներկայացնենք ստորև։

Եվ այսպես, փաստացի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կից գործող «Միացյալ առաջնորդների պալատ» հասարակական կազմակերպությունը ղեկավարում է պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օգնական Լիաննա Մանուկյանը։ 21-ամյա այս աղջիկը, սակայն, պատգամավորի օգնականի հաստիքում գրանցված լինելով հանդերձ, ղեկավարել է «ՄԱՊ» կոչվող այս ՀԿ-ն, որի առաքելությունը եղել է Վահե Էնֆիաջյանի դրական քարոզչությունը Ֆեյսբուքում։ Կազմակերպության անդամները բաժանված են եղել մի քանի խմբերի, որոնցից ամեն մեկին տրվել են ֆեյսբուքյան 5-ական ֆեյքերի մուտքանուններ և գաղտնաբառեր, որոնցով վերջիններս պարտավոր են եղել աշխատել։
Այնուհետև Ֆեյսբուքում հատուկ ստեղծված խմբերով Լիաննան կամ ԲՀԿ երիտթևից այլ անդամներ հրահանգներ են տվել աշխատակիցներին՝ այս կամ այն հրապարակումը մեկնաբանելու, տարածելու կ

Աշխատանքը կատարելուց հետո «ֆեյքապահները» պարտավոր էին լուսանկարել (screenshot) կատարված աշխատանքը և կրիչի միջոցով ներկայացնել Լիաննային, որն էլ, իր հերթին, այդ ամենը ներկայացնում էր Գագիկ Ծառուկյանի աշխատակազմին։
Ինչպե՞ս պարզեցինք այս ամենը
Նախապես մշակված ծրագրով մեր թիմի ներկայացուցիչ Օֆելյա Սիմոնյանին հաջողվեց հայտնվել «ֆեյքերի բանակում»։ Լիաննա Մանուկյանի հետ հարցազրույցի բարեհաջող ավարտից հետո ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ Օֆելյան պետք է զբաղվի ԲՀԿ PR-ով և դրա դիմաց վճարվի՝ ամսական 100 հազար դրամի չափով։ Որևէ տեսակի աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, սակայն, չստորագրվեց, Օֆելյան հարկային մարմիններում չգրանցվեց (ինչը վարչական իրավախախտում է):
Պայմանավորվածությունից մի քանի օր անց Լիաննա Մանուկյանը մեր թիմակցին ավելացրեց ֆեյսբուքյան հատուկ խումբ, որտեղից էլ պետք է հանձնարարականներ տար։

Խումբը, որում հայտնվեցինք, կոչվում էր «Հանուն Հայաստանի 3», որում կար թվով 13 մասնակից՝
Լիաննա Մանուկյան — https://www.facebook.com/profile.php?id=100007822238894
Մարիամ Աբրահամյան — https://www.facebook.com/mariam.abrahamyan.568
Գայանե Միլիտոսյան — https://www.facebook.com/gayan.militosyan
Հովհաննես Խանդիլյան — https://www.facebook.com/hovo.kandilyan
Լիլիա Մանուկյան — https://www.facebook.com/lilia.manukyan.77
Մարիամ Ստեփանյան — https://www.facebook.com/mariam.stepanyan.10
Նվեր Գասպարյան — https://www.facebook.com/profile.php?id=100016819658468
Տաթևիկ Միլիտոսյան – https://www.facebook.com/tatevik.militosyan
Տաթև Սինանյան — https://www.facebook.com/tatev.sinanyan.1
Հակոբ Բադիրյան — https://www.facebook.com/profile.php?id=100006485079877
Ալլա Թումանյան — https://www.facebook.com/alla.tumanyan.39
Աննա Կարապետյան — https://www.facebook.com/anulya98
Մերի Հախվերդյան — https://www.facebook.com/profile.php?id=100010074371245
Գաղտնի նամակագրությունը և այլն մանրամասներ կարդացեք fip.am կայքում։
Оставить комментарий