Բարև վարչապետ, հուսով եմ լավ ես…Դու ՄԵՆԱԿ ՉԵՍ, ինչպես մենակ չէիր հեղափոխության օրերին… Տարոն Չախոյան | HAVASTI.info

Բարև վարչապետ, հուսով եմ լավ ես…Դու ՄԵՆԱԿ ՉԵՍ, ինչպես մենակ չէիր հեղափոխության օրերին… Տարոն Չախոյան

Բարև վարչապետ, հուսով եմ լավ ես…

Հիշու՞մ ես, երբ 2018-ին դուրս եկար փողոց, երբ դուրս եկար պայքարելու Հայաստանում կատարվող անարդարությունների, արատավոր բարքերի ու վարքերի, քրեածին տարրերի, իշխանությունը բռնազավթողների ու պետբյուջեն թալանողների դեմ, ընդամենը ժամեր անց քեզ միացան հարյուրավոր քաղաքացիներ, իսկ հաշված օրեր անց կողքդ արդեն հազարավոր քաղաքացիներ էին կանգնած:

Հետո քեզ մեկուսացրեցին, բայց քաղացիներն էլի կագնած էին Հանրապետության հրապարակում, որովհետև բոլորին մի բան էր համախմբել՝ պայքար պերությունը թալանողների ու իշխանությունը զավթողների դեմ…

Այդ պայքարը շարունակվում է մինչ օրս…

Այո, շատերն են ընդդիմանալու, շատերն են դիմադրելու, շատերն են պայքարելու իրենց թալանած միլիոնները պահելու ու ազատությունից չզրկվելու համար, բայց պայքարը շարունակվում է և դեռ էլի կշարունակվի…

Պետությունից, ազգից, ժողովրդից գողացած ամեն մի լումա վերադարձնելու ենք, պատռելու ենք երեսպաշտների դիմակները, ժողովրդի արդար քրտինքը խմողների դեմքը… և այդ պայքարում մենակ չես…

Դու ՄԵՆԱԿ ՉԵՍ, ինչպես մենակ չէիր հեղափոխության օրերին…

Մենք քեզ հետ ենք, ԵՍ եմ քեզ հետ…

Ու ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *