«Բառեր չեմ գտնում Զոհրաբյան Նաիրայի ահավոր միտքը մեկնաբանելու համար». Լյովա Եղիազարյան | HAVASTI.info

«Բառեր չեմ գտնում Զոհրաբյան Նաիրայի ահավոր միտքը մեկնաբանելու համար». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Փախել եք ձեր երկրից մի կտոր լափի համար»,- արտերկրում ապրող իր հայրենակցին նաև «բոմժ» համարելով՝ ասում է Եվրոպայում Հայաստանը ներկայացնող, Աժ Մարդու իրավունքների հանձաժողովի նախագահը, պատգամավորը, հայ կինը, հայ մայրը, հայը…:
     Բառեր չեմ գտնում Զոհրաբյան Նաիրայի այս ահավոր միտքը մեկնաբանելու համար: Գուցե ինձ օգնեն Բարգավաճի՝ ազգի միասնությամբ «մտահոգ» ղեկավարը և պատգամավորնե՞րը, որոնք առիթը բաց չեն թողնում խոսել ազգի համախմբման, ազգի տարբեր հատվածների միջև սեպ չխրելու մասին:
     Գուցե մեկնաբանեն հակահեղափոխական դաշինքի իրենց գործընկեր դաշնակցականնե՞րը, որոնք սփյուռքը համարում են եռամիասնության սյուներից մեկը, որոնք իրենց համարում են սփյուռքահայության շահերի միակ պաշտպանը հայրենիքում:
     Ի՞նչ կասեք, ազգային պահպանողական հանրապետականներ, բա ո՞ւր մնաց նժդեհյան ձեր գաղափարները ցեղի մասին:
     Դե Վանեցյանի համար սփյուռքի հայերը միայն Ռուսաստանի մեծահարուստներն են՝ իրենց տված կաթով, իսկ քոչարյանական խառնամբոխի համար միևնույն է՝ ի՞նչ սփյուռք, ի՞նչ սփյուռքահայ, միայն թուլափայ:
     Նաիրայի այս վտանգավոր հայտարարությունը պետք է դատապարտի արժանապատիվ ցանկացած մարդ, քննարկման առարկա դառնա ԱԺ-ում»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *