Բաղադրատոմս, որը քայքայում է լեղապարկի և միզապարկի քարերն ու իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը

Վարսակի կիսելը շատ օգտակար է ստամոքսի, լյարդի և երիկամների համար: Այն քայքայում է լեղապարկի և միզապարկի քարերը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Բացի այդ, վարսակը վերականգնում է ուժերը, էներգիա է հաղորդում և օգնում է ազատվել դեպրեսիայից:

Բաղադրությունը.

1 բաժակ վարսակ,
5 բաժակ ջուր,
կաթ, մեղր:
Պատրաստման եղանակը.

1. Վարսակին ավելացնել ջուր, դնել թույլ կրակին և եռացնել այնքան ժամանակ, մինչև դառնա հեղուկ կիսելի թանձրության:

2. Ավելացնել այնքան կաթ, որ դառնա իր նախնական քանակության, և կրկին եռացնել:

3. Երբ կիսելը մի փոքր սառի, ավելացնել 4 ճ.գ. (կամ ըստ ճաշակի) մեղր:

Այս կիսելը կարելի է օգտագործել օրվա ընթացքում ցանկացած քանակության: Այն հիանալի բուժիչ միջոց է, որը ամրապնդում և վերականգնում է առողջությունը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*