Արտերկրում ապրող բազմազավակ մոր բաց նամակը՝ ուղղված Նաիրա Զոհրաբյանին

Արտերկրում բնակվող բազմազավակ մոր բաց նամակը Նաիրա Զոհրաբյանին… Ոչ ոք իր երկրում մարդավայել ապրելը չէր թողնի եւ հեռանար։

Արտերկրում բնակվող բազմազավակ մայրը՝ լրագրող Հայարփի Իսպիրյանը, բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին:

Բաց նամակ Նաիրա Զոհրաբյանին Սփյուռքահայը, որ դառել է սփյուռքահայ ՝ ձեր փչացած կառավարման համակարգը, երկրում տիրող սանձարձակությունները, անարդարությունները, ձեզ՝ իր քրտինքով ստեղծածին, փայատեր չսարքելը, չհանդուրժելու ու դրա համար հալած վելու արդյունքում, այսօր նույն փչացած, փտած

մտածելակերպով մի տիկին հանդգնում է ասել, որ մի կտոր լափի համար բոմժ դառածներ են։ Այս նույն տիկինը մարդու իրավունքները պաշտպանող է իրեն հորջորջել, այն էլ եվրոպական հարթակներում և դա էլ իրեն չի կանգնեցնում, որ իր ատելությունը ի ցույց չդնի իր՝ թեկուզ և օտարության մեջ վատ կարգավիճակում գտնվող հայրենակցի հանդեպ։

Ոչ ոք իր երկրում մարդավայել ապրելը չէր թողնի եւ հեռանար։ Իսկ հեռացողները մեկը չէ, երկուսը չէ, այլ մի ամբողջ ազգ է, ձեր կառավարման տարիներում երկրում ապրողների կեսը եթե ոչ ավելին չլքեցին՝ այլ փախան իրենց բնօրրանից, պարզապես իրենց մարդ զգալու համար, այլ ոչ թե հաց ստեղծելու համար։

Գրեթե ողջ մտավորականները, ականավոր գործիչները լքեցին երկիրը, բոլոր գործարարները, ովքեր

թալանվեցին կամ կիսեցին իրենց ունեցածը ձեզ հետ՝ զզված փախան երկրից։ Այսինքն մի ամբողջ ազգ ձեզ համար լափ փնտրողներ են ձեր հիվանդ երևակայութկամբ,

երբ անկեղծ եք, իսկ երբ խաղում եք նրանք դառնում են սիրելի հայրենակիցներ, որովհետև մուրացկանի հոգեվիճակով ապրողներդ սփյուռքում գտնվող հենց այդ նույն բոմժերից տարիներ շարունակ ձեր կոալիցիոն կառավարության անդամներով ու ձեր տհաս նախագահով գումարներ էիք մուրում ու խաբեությամբ համահայկական

կամ ուրիշ անվանում ունեցող հիմնադրամներով փողեր էիք հավաքագրում եւ լցնում ձեր գրպանները, դղյակներ էիք կառուցում, բիզնեսներ էիք դնում երկրում ու երկրի սահմաններից դուրս։

Այսօր ձեր հաշվին ունեք կլորիկ գումարներ և դրսում ապրողներին համարձակվում եք, արդեն բարձրաձայն ասել բոմժեր։

Դուք դրանով ևս 1 անգամ հաստատեցիք այն՝ ինչ Նիկոլն ասում է արդեն համարյա 2 տարի, որ կապ չունի ինչքան գումար ունեք կամ չունեք, աղքատությունը ձեր ուղեղներում է և կոնկրետ այս դեպքում ձեր էության մեջ տիկին ։

Հաստատեցիք ,որ ժողովուրդը ճիշտ է՝ դուք սխալ։

Հաատատեցիք ևս մեկ անգամ, որ սխալմամբ եք հայտնվել խորհրդարանում և ժամանակն է, որ ժողովուրդը շտկի այդ սխալը։

Այդ ժամանակ կունենաք ավելի շատ ժամանակ ու գուցե եթե իհարկե հաջողեք , կարողանաք պաշտպանել կենդանիներին ձեր իսկ կենդանաս պան առաջնորդից։ Գնացեք և զբաղվեք այդ գործով, գոնե մի բանով օգտակար կլինեք։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*