Արտակ Դավթյանը նոր պաշտո՞ն կստանա | HAVASTI.info

Արտակ Դավթյանը նոր պաշտո՞ն կստանա

Արտակ Դավթյանը նոր պաշտո՞ն կստանա

Hraparak.am-ը գրում է․ «Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու՝ արտակարգ դրության պայմաններում տեղի ունեցած հարսանեկան արարողույթան մասին պատմող մեր հրապարակումներից հետո Արտակ Դավթյանը թողեց զբաղեցրած պաշտոնը։ Փաշինյանը առիթը օգտագործելով «ազատվեց» նաև ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանից և ոստիկանության պետ Արման Սարգսյանից։

ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը ծանր է տարել տեղի ունեցածը և չի կարողանում համակերպվել իր իսկ կայացրած որոշման հետ, որը Դավթյանին առանց աշխատանքի է թողել։

Մեզ փոխանցեցին, որ ՊՆ-ում այս պահին հարմար պաշտոն են փնտրում Դավթյանի համար, և ամենահավանական տարբերակը ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնն է, որը այս պահին գոնե շարունակում է զբաղեցնել գեներալ Մոսին՝ Մովսես Հակոբյանը։

Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Հիշեցնենք, որ Հակոբյանն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մորեղբայրն է։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *