«Արիֆ Մամմադովի խոսքով՝ անկարգությունները կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից». Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուշադիր լսեք Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվող, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Արիֆ Մամմադովի տեսաուղերձը, որտեղ նա նշում է, որ վերջերս տեղի ունեցած բոլոր անկարգությունները հայերի նկատմամբ կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։ Հիմա նա տեղեկություն ունի, որ պրովոկացիայի միջոցով փորձելու են հաշվեհարդար տեսնել Ալիևի ռեժիմի դեմ պայքարող, արտասահմանում բնակվող գործիչների նկատմամբ և հետո ասել, որ դա իրականացրել են հայերը։
     Կրկին կոչ ենք անում մեր հայրենակիցներին հեռու մնալ բոլոր տեսակի սադրանքներից, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն։ Կարող եք տարածել այս տեսանյութը, որպեսզի սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները տեղեկանան, թե ինչպես են կազմակերպվում այդ սադրանքները և հնարավորինս հեռու մնան նման միջադեպերից»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*