Արթուր Հայրապետյանի դիպուկ անդրադարձը՝ Սերժիկի մամուլի նախկին քարտուղար Արման Սաղաթելյանին

Լրագրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սերժիկի մամուլի նախկին քարտուղար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին КВН-շիկ-գյուղատնտես, այժմյան հաղորԴԱՎար Արման Սաղաթելյանը, որ մանդատ ստանալու համար դարձավ ՀՀԿ-զիլ անդամ ու մտավ ԱԺ՝ հիմա հանկարծ մտածում է, որ երեսուն արծաթով ծախված կա։

Եվ ո՞վ է երեսուն արծաթից խոսում։

Թեեւ ում մասին որ խոսում է, իրար արժեն, բայց դա էլ մի կողմ դնենք, որովհետեւ ոչ համեմատելու եզրեր կան, ոչ էլ քննարկելու։

Պարզապես, լավ հիշեցրեց։ Ա՛յ մարդ, քո հաջողակ տարիներին, դու անգամ քո շեֆին էիր վախենում անհանգստացնել, որ անգամ ԶԼՄ-ների հարցերին չպատասխանի` շառից-փորձանքից հեռու։

Հիմա ինչպե՞ս պատահեց, որ քեզ համար բոլորը երեսուն արծաթով ծախվել են, իսկ դու մնացել` բեմական անհամ սկետչների ազդեցության տակ։ Չէ, նաեւ թույն «ռազմահայրենասեր»- КВН-շիկ, որը ժամանակին ցիտում էր Նիկոլին, հիշեցնելով վերջինիս, թե՝ էս ինչ թվին, այ էս ինչ բանն ես գրել:

Տարիներ ի վեր պաշտոնեական աթոռներ փոխող КВН-շիկը գուցե բացահայտեր սեփական դիրքորշումը, հասկանայինք էլի՝ սերժիկ-շեֆի համոզմունքը, որ պետք է տարածքները հանձնել, իսկ Արցախի կարգավիճակի հարցը թողնել` երեսուն, հիսուն, ութսուն տարի հետոյին։

Հիմա, փչացրել եք ընդդիմադիր հասկացությունը, լավ չեք խաղում ձեր դերը։

Սիրուն չի.. թեեւ իշխանությունից հետո, ով լավ կարող էր խաղալ մի բան, որը КВН-շիկ շնորհքի բան չի, այլ` սկզբունքի..

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*