
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ստացել եմ տեղեկատվություն, որ «Արարատ ցեմենտ» գործարանի, թե ֆաբրիկայի աշխատողներից պահանջում են մասնակցել բողոքի ակցիաներին, հակառակ դեպքում կազատվեն աշխատանքից:
Նաև հայտնեցին, թե կան մարդիկ, որոնք սեփական դիմումով ազատվել են աշխատանքից՝ չենթարկվելով ապօրինի պահանջին:
Այս տեղեկատվությունը հիմք է տալիս պնդելու, որ կատարվում են խաղաղ հավաքների մարդկանց իրավունքի խախտումներ:
Հատկապես կորոնավիրուսի համավարակի ռիսկերի պարագայում պետք է զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգի ենթարկել նաև մարդկանց առողջությունը»:
Оставить комментарий