Արագ և հեշտ պատրաստվող տնական պաղպաղակ, որի համից և հոտից դժվար թե կշտանաք

Արագ և հեշտ պատրաստվող տնական պաղպաղակ, որի համից և հոտից դժվար թե կշտանաք

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • 200 մլ 33% սերուցք
  • 70 գրամ խտացրած կաթ
  • 5 գր վանիլային շաքար

Պատրաստման եղանակը

1. Սերուցքն այնքան հարել մինչև պինդ զանգված ստացվի:

2. Ավելացրեք խտացրած կաթ եւ վանիլային շաքարավազ շարունակել հարել հնարավորինս ավելի պինդ տեսք ստանալու համար:

3. Ստացված զանգվածը լցնել այնպիսի տարայի մեջ, որպեսզի այն հնարավոր լինի ամուր փակել:

4. Դրանից հետո այն տեղափոխում են սառցախցիկ և թողնում մոտ երեք ժամ:

5. Երեք ժամ անց հանում ենք պաղպաղակը խառնում և կրկին տեղափոխում սառցախցիկ, որտեղ այս անգամ թողնում ենք հինգ ժամ:

6. Հինգ ժամը լրանալուց հետո կարող եք հանել և գնդիկների տեսքով մատուցել, վրան կարող եք լցնել ըստ ձեր ցանկության մրգեր կամ օշարակ:

ՊԱՂՊԱՂԱԿ․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային Պաղպաղակ Ինչպես պատրաստել․ Պարզ և Համեղ բաղադրատոմսեր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*