Արագ պատրաստվող ախորժելի նախաճաշ պարզ բաղադրիչներից. Այն կարող եք նաև վերցնել ձեզ հետ | HAVASTI.info

Արագ պատրաստվող ախորժելի նախաճաշ պարզ բաղադրիչներից. Այն կարող եք նաև վերցնել ձեզ հետ

Հաճելի է, երբ նախաճաշին որևէ նոր բան եք համտեսում: Միօրինակությունը հաճախ ձանձրալի է դառնում և շարունակ նույն բանը պատրաստելիս անգամ հոգնում ենք: Այսօր ձեր նախաճաշի բաղադրիչները կներկայանան ձեզ բոլորովին այլ ձևով, որը վստահենք շատ կհավանեք:

Բաղադրիչներ

Լավաշ
Պանիր
Հավկիթ

Պատրաստումը

Լավաշը կտրտեք շերտերով: Պանիրը կտրեք այնպիսի լայնությամբ, որ, օրինակ, կրկնակի փաթաթվի լավաշով: Փաթաթելուց հետո թաթախեք հարած և աղ արած ձվի մեջ:

Այնուհետև տապակեք տաքացրած տապակի մեջ՝ բուսական յուղով կամ կարագով:

Տապակելիս պանիրը ներսում հալվչում է, իսկ դրսից ձվով թաթախված լավաշը հաճելիորեն  վարադագունում է և ստացվում է անչափ ախորժելի նախաճաշ:

Լավաշով շատ համեղ ուտեստների պատրաստման հետաքրքիր տարբերակների հետ ծանոթացեք նաև տեսանյութում.

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *