Ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքների հետևանքով

Մոսկվայում ձերբակալվել է զանգվածային ծեծկռտուքներին մասնակցած ավելի քան 30 մարդ: Նրանց 5 տարի ժամկետով կարգելվի մուտք գործել Ռուսաստան: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Հասարակական կարգը խախտողները ենթարկվել են վարչական պատասխանատվության «Մանր խուլիգանություն» հոդվածով, հարուցվել են նաև քրեական գործեր՝ խուլիգանության և կողոպուտի կասկածանքով:

Ըստ իրավապահ մարմիններում «РИА Новости»-ի աղբյուրների՝ խոսքը հայերի և ադրբեջանցիների միջև բախումների մասին է, ՌԴ ոսստիկանությունը, սակայն, պաշտոնապես չի մեկնաբանում այդ տեղեկությունը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*