«Ասում էին, թե անչափահաս եմ, բայց բալիկ եմ ունեցել». 20 իրական փաստ «Ազիզյաններից» Մարի Պետրոսյանի մասին | HAVASTI.info

«Ասում էին, թե անչափահաս եմ, բայց բալիկ եմ ունեցել». 20 իրական փաստ «Ազիզյաններից» Մարի Պետրոսյանի մասին

«Ազիզյանները» սիթքոմից հայտնի Մարին, նույն ինքը՝ Մարի Պետրոսյանը, որի հերոսուհին աչքի էր ընկնում թրենդամոլությամբ ու բրենդների հանդեպ թուլությամբ, իրականում բացարձակ չի հետեւում թրենդներին՝ կարեւորելով անհատական ոճի ձեւավորումն ու հարմարավետությունը: Դերասանուհին, որի որդին շուտով կդառնա  1 տարեկան, արդեն հարմարվել է մայրիկի առօրյային, բայց նշում է՝ ունի միայն մեկ թուլություն:

NEWS.am STYLE-ի «20 փաստ» խորագրում Մարին բացահայտել է իր թուլությունները, ֆոբիաներն ու իր մասին մյուս հետաքրքիր փաստերը:

Օրդ սկսվում է

Երեխայիս լացի ձայնով: Նա է ինձ արթնացնում, եւ միեւնույն ժամանակ ժպտում եմ նրան ու փորձում օրս ուրախ սկսել, որ այդպես էլ շարունակվի:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Շոկոլադ եւ ջուր: Առանց դրանց չեմ կարող օրս լիարժեք անցկացնել:

Կերակուրորը տանել չես կարողանում:

Ցանկացած տեսակի ֆասթ ֆուդ: Նման ուտեստներ չեմ կարողանում ուտել:

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 163 սմ, քաշս այս պահին՝ 47 կգ:

Երբ մի բանով հիանում եսի՞նչ բառ ես օգտագործում:

Առաջին արտահայտությունը, որ անում եմ՝ «Վա՜յ, լսի՜»… հետո շարունակություն է լինում՝ «շա՜տ սիրուն ա»: Նայած՝ ինչ եմ տեսնում (ծիծաղում է):

Երբ բարկանում եսո՞ր բառն ես ամենց հաճախ օգտագործում:

Չեմ ասի այն բառը, որն օգտագործում եմ ամենաբարկացած ժամանակ (ծիծաղում է): Բայց հաճախ օգտագործում եմ «ապուշ» կամ նմանատիպ մի բառ:

Ինչպե՞ս ես փաղաքշաբար դիմում տղայիդ:

Իրակամում շատ մեղմ չեմ արտահայտվում, ավելի շատ ներս եմ գցում զգացմունքներս: Տղայիս դիմում եմ՝ «բալես», «Մոնթես»…

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Ունեմ կլաուստաֆոբիա՝ շատ եմ վախենում փակ տարածքներից… ինձ թվում է՝ շնչահեղձ կլինեմ: Նաեւ սարսափում եմ թիթեռներից:

Թրենդներից ո՞րը տանել չես կարողանում:

Ճիշտն ասած՝ թրենդամոլ չեմ, ու ավելին՝ այն, ինչ թրենդի մեջ է, ինչը բոլորը համատարած կիրառում են, երբ աչք է ծակում, արդեն չեմ սիրում դա: Ես ավելի հասարակ բաներ եմ սիրում, բայց ամենից շատ տանել չեմ կարողանում վարդագույն բմբուլներով ու նմանատիպ միտումներով հագուստ:

Որպես մայրիկուժեղ ու թույլ կողմերդ:

Ես ինձ ուժեղ մայրիկ եմ համարում, ու կարծում եմ՝ մայրիկներն, առհասարակ, ուժեղ մարդիկ են: Երեխայիս համար իմ ուժերը միշտ տեղում են լինում, միայն մեկ թույլ կողմ ունեմ՝ երբ քունս տանում է, չեմ կարողանում դիմանալ (ծիծաղում է):

Ֆիլմորը միշտ կարող ես դիտել:

Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը կարող եմ անդադար նայել…Միայն իր մասնակցությամբ ֆիլմերն եմ այդպես հետաքրքրությամբ մեկ անգամից ավել դիտում:

Ո՞ր տարիքի հետ են կապված հուշերիդ մեծ մասը:

Ցանկացած տարիքի հետ կապված էլ ունեմ հուշեր, բայց ամենից լավ հիշում եմ 18-ից սկսած բոլոր հիշարժան իրողությունները:

Օրորը կցանկանայիր ջնջել կյանքիցդ:

Իհարկե, տխուր օրեր շատ են եղել, բայց չկա նման մի օր, որը կցանկանայի ջնջել իմ կյանքից:

Առաջին անգամե՞րբ ես սիրահարվել:

Շատ փոքր տարիքում, երբ նոր էի դպրոց հաճախում. եղել է անկեղծ մանկական սիրահարվածություն, բայց իրական սերն ապրել եմ 20 տարեկանում:

Գույնորը լավագույնս բնորոշում է քեզ:

Սպիտակն եմ ամենից շատ սիրում ու կարծում եմ՝ հենց դա է իմ գույնը: Սիրում եմ դրա պարզությունն ու մաքրությունը…

Վերջին անգամ ե՞րբ ես ձեռագիր նամակ գրել ու ո՞ւմ:

Չեմ գրել ձեռագիր նամակ… միգուցե, անհավատալի է, բայց չեմ գրել (ծիծաղում է):

Վերջին անգամ ո՞ւմ վրա ես բարկացել եւ ինչո՞ւ:

Իմ ամենացավոտ թեման է (ծիծաղում է): Բարկացել եմ տղայիս՝ Մոնթեի վրա, որովհետեւ շատ չարաճճի երեխա է. տան պարագաներն է կոտրում, երբեմն իրեն է վնասում: Իհարկե, երեխա է, չի հասկանում, բայց եթե մեղմ լինեմ, այդպես էլ կշարունակի, դրա համար երբեմն թեթեւ բարկանում եմ:

Վերջին անգամ ե՞րբ ես ուրախությունից արտասվելի՞նչ առիթով:

Հետաքրքիր է, բայց տխուր պահերին այդքան չեմ արտասվում, որքան ուրախալի պահերին: Մի քանի ամիս առաջ, երբ քրոջս առաջնեկը ծնվեց, երջանկությունից մի քանի օր արտասվում էի: Դա է վերջերս պատահած ամենահիշարժան ու հուզական պահն ինձ համար:

Ամենազավեշտալի բամբասանքըոր երբեւէ քո մասին լսել ես:

Բամբասանքը միշտ բացասական երանգի է լինում, բայց, այս մեկը, նույնիսկ, ծիծաղելի էր ինձ համար: Լսել եմ, որ ոմանք ասում էին, թե ես անչափահաս եմ, բայց բալիկ եմ ունեցել: Ինձ համար շատ զարմանալի էր, քանի որ չեմ կարծում՝ տարիքիցս այդքան փոքր եմ երեւում, բացի այդ՝ ի՞նչ կարիք կա առանց ճշմարտությունն իմանալու նման բաներ ասել…

Ամենաչսիրածդ հարցըոր տալիս են:

Անձնականիս հետ կապված ցանկացած հարց չեմ սիրում, բայց ամենից շատ չեմ սիրում, երբ հարցնում են՝ «Ի՞նչ կա-չկա… ամեն ինչ լա՞վ ա»: Հենց այս բառերի հերթականությունը տանել չեմ կարողանում (ծիծաղում է):

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *